211652_close_icon
views-count6647 դիտում article-date 18:30 27-07-2015

Ողբերգական դեպք Լոռու մարզում. փրկարարները միայն լուսաբացին են հայտնաբերել 66-ամյա տրակտորիստի դին

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Պառավյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով երեկ՝ հուլիսի 26-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում Վարդաբլուր գյուղի բնակիչ, 66-ամյա Սոս Վարդանյանը, վարելով «Բելառուս 82» մակնիշի առանց համարանիշի տրակտորը, իրենց գյուղի դաշտամիջյան ճանապարհից դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել Ձորագետի կիրճը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Ստեփանավանի հրշեջ-փրկարարները ոստիկանների և գյուղացիների օգնությամբ տրակտորի մոտ հայտնաբերել են Ս. Վարդանյանի դին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր