211652_close_icon

Իրաքում ահաբեկիչները շուրջ 200 երեխաների են առևանգել

views-count2224 դիտում article-date 21:16 27-07-2015
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները վերջին մի քանի օրերին Իրաքի Մոսուլ քաղաքում առևանգել են 200-ից ավելի երեխաների, հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցչին: Վերջինիս փոխանցմամբ՝ առևանգված երեխաները 10-15 տարեկան են: Նրանց տեղավորել են ծայրահեղականների գաղափախարակն ու ռազմական պատրաստման կենտրոններում: Կուսակցության տվյալներով՝ վերջին 1 տարվա ընթացքում ԻՊ-ն առևանգել է շուրջ 1500 երեխաների և նրանց օգտագործում է ահաբեկչությունների կազմակերպման մեջ:

Նմանատիպ նյութեր