Մայրաքաղաքի Կողբացի և Տերյան փողոցներում իրականացվում է միակողմանի երթևեկություն
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 27 արձանագրություն:
Խցանումներից խուսափելու և փողոցները բեռնաթափելու նպատակով էլ ՃՈ հետ համատեղ ուսումնասիրվել է Կենտրոն վարչական շրջանի որոշ փողոցներում միակողմանի երթևեկություն կազմակերպելու հարցը: Ներկայում միակողմանի երթևեկ է իրականացվում Կողբացի և Տերյան փողոցներում:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]