«Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ` մայրաքաղաքի փողոցներում արտաքին լուսավորությունն ապահովելու նպատակով
Մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակային տարածքներում առկա արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ` վնասված լամպերի փոխարինման ուղղությամբ:
Մայրաքաղաքում առկա 56174 լամպերից շարքից դուրս էին եկել 1470-ը: Դրանցից 731-ը նորերով է փոխարինվել նախորդ շաբաթվա ընթացքում:
Մյուս, ինչպես նաև ընթացքում շարքից դուրս եկող լամպերի փոխարինման աշխատանքները կշարունակվեն այս շաբաթ: