211652_close_icon
views-count772 դիտում article-date 16:45 27-07-2015

Երևանում աղբահանության աշխատանքների կազմակերպումն առավել հետևողական կկատարվի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում 7 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը՝ ակտիվ համագործակցելով ոստիկանության հետ: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 84 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է այս հարցում լինել ավելի խիստ ու հետևողական: «Ինչպես բազմիցս եմ ասել, սա մեզ համար ինքնանպատակ չէ: Ի վերջո Երևանում պե՛տք է ձևավորվի այն մշակույթը, որ ոչ սահմանված վայրում նախ աղբ չթափեն, նաև գիտակցելով, որ դրա համար օրենքով սահմանված կարգով պատժվում են: Ու սա վերաբերում է ոչ միայն կենցաղային, այլև շինարարական աղբին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր