Թուրքական տանկերը կրակ են բացել Սիրիայում քուրդ գրոհայինների դիրքերի վրա
Թուրքիայի Զինված ուժերի տանկերը կրակ են բացել Սիրիայում Քուրդ աշխատավորական կուսակցության անդամների կողմից վերահսկվող դիրքերի վրա, որոնք տեղակայված են Հալեպից ոչ հեռու գտնվող Զոր Մաղար գյուղում, տեղեկացնում է Hurriyet-ը:
Ըստ թերթի՝ գործողությունները սկսվել են տեղի ժամանակով ժամը 09:00-ին: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը առայժմ ոչ հերքում է տեղեկությունը, ոչ էլ հաստատում:
Այլ մանրամասներ թերթը չի հաղորդում: