211652_close_icon
views-count1706 դիտում article-date 09:55 25-07-2015

Թուրքական օդուժը ռմբակոծել է Իրաքում գտնվող քուրդ գրոհայինների ճամբարները

Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծության են ենթարկել Իրաքի հյուսիսում տեղակայված քուրդ գրոհայինների ճամբարները, հաղորդում է BBC-ն: Ռմբակոծություններն ուղեկցվել են թուրքական տարածքից ականանետային հարվածներով: Միաժամանակ թուրքական զորքերը ցամաքային օպերացիաներ են վարել ինչպես քրդերի, այնպես էլ «Իսլամական պետության» անդամների դեմ: Նշենք, որ թուրքական բանակը 2013 թվականից մինչ այսօր առաջին անգամ է հարձակում իրականացնում քուրդ անջատողականների դեմ, երբ Անկարան ու քրդերը հայտարարեցին հրադադարի ռեժիմի դադարեցման մասին:

Նմանատիպ նյութեր