Մեքսիկայում 60 զանգվածային գերեզմանոց են գտել
Մեքսիկայի Հերրերո նահանգի Իգուալա քաղաքում հայտնաբերվել է 60 զանգվածային գերեզմանոց, հաղորդում է BBC-ն:
Գերեզմանոցները հայտնաբերվել են 2014 թվականի սեպտեմբերին անհետացած 43 ուսանողների որոնումների ժամանակ: Ընդհանուր հաշվով, գտնվել է 129 դի:
Տեղեկությունը հրապարակել է Մեքսիկայի գլխավոր դատախազությունը՝ Associated Press-ի պաշտոնական հարցումից հետո:
Ցույցերի մասնակից ուսանողներից շատերին մեքեսիկական ոստիկանությունը տարել էր անհայտ ուղղությամբ: Չի բացառվում, որ նրանց հանձնել էին թմրադիլերներին: Ոստիկանությունը պնդում է, որ ուսանողների վրա կատարված հարձակումը եղել է քաղաքապետի պատվերը, ում դուր չէին գալիս ուսանողների ակցիաները: