Մեքսիկայում գտնվել է զանգվածային գերեզման՝ մարդկային տասնյակ հազարավոր մնացորդներով
                        Մեքսիկայի Նուեվո-Լեոն նահանգում հայտնաբերվել է զանգվածային գերեզման՝ մարդկային մոտ 31 հազար մնացորդներով: Դրանք երեւացել են հորդառատ անձրեւներից հետո, երբ հեղեղը քշել-տարել է հողաշերտը: 
Ոստիկանները նշել են, որ ամենայն հավանականությամբ՝ մնացորդները պատկանում են թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող բանդաների կողմից առեւանգվածներին: Դեռեւս պարզ չէ, թե գերեզմանում որքան մարդ է թաղված: Կատարվում է փորձաքննություն: 
Նշենք, որ «Քաղաքացիները՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության տվյալներով՝ վերջին չորս տարում Մեքսիկայում մարդկանց անհետացման 967 դեպք է գրանցվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

