Լուգանսկի նորանշանակ ղեկավարը խոստացել է գրավել ռուսական Ռոստովի մարզը
Արեւելյան Ուկրաինայի Լուգանսկի նորանշանակ ղեկավար Գեորգի Տուկան խոստացել է գրավել ռուսական Ռոստովի մարզը: Ելույթ ունենալով ուկրաինական Լիսիչանսկ քաղաքի բնակիչների առջեւ, նա ռուսներին անվանել է ահաբեկիչ եւ խոստացել Ուկրաինայից «մաքրել այդ վարակը», որից հետո մտնել Ռոստով:
Տուկան խոստացել է, որ այլեւս ոչ մեկի մտքով չպետք է անցնի Ուկրաինայի մեջ տրորել այդ պետության դրոշը եւ հանգիստ զբոսնել իր բնակավայրի փողոցներում,-գրում է ռուսական 161.ru կայքը: