ՈՒկրաինայում գրավել են Լուգանսկի շրջանային վարչության շենքը և պատուհանից կախել ԽՍՀՄ ու ՌԴ դրոշները
Լուգանսկ քաղաքի ռուսամետ ուժերի ցուցի մասնակիցները քաղաքի վարչության շենքի պատուհանից կախել են Ռուսաստանի դրոշը, հաղորդում է «УНИАН»-ն:
Գործակալության տվյալներով, շենքը շրջապատել են շուրջ 3 հազար մարդ և նրանց մի մասն էլ մտել է շենքի մեջ, և այնտեղ կախել ԽՍՀՄ դրոշը:
Կայքը նաև հայտնում է, որ գուբերնատոր Միխաիլ Բոլոտսկին, ով նշանակվել էր այդ պաշտոնին մարտի 2-ին հրաժարական է տվել ցույցի մասնակիցների ներկայությամբ:
Շենքի գրավումից հետո ոստիկանները միացել են ժողովրդին, Ոստիկանությունը ձեր հետ է կոչերով: