211652_close_icon
views-count4062 դիտում article-date 20:52 20-08-2016

Լուգանսկի ղեկավարը հայտնել է բոլոր ուկրաինացի գերիներին ազատ արձակելու պայմանները

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Իգոր Պլոտնիցկին հայտարարել է, որ պատրաստ է ազատ արձակել բոլոր ուկրաինացի գերիներին, եթե գերությունից ազատ արձակվեն Դոնբասի բոլոր ապստամբները, հաղորդում է rosbalt.ru-ն։ Նրա խոսքով՝ եթե Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնում է, որ Ուկրաինան ժողովրդավարական եվրոպական պետություն է, ապա նա պետք է ազատ արձակի բոլոր գերիներին։ «Մեզ համար սկզբունքային չէ, թե քանի մարդ է գերեվարվել, հարցն այն է, որ մինսկյան բանակցություններում կոնկրետ ինչ է ասվել՝ փոխանակում ենք բոլորին՝ բոլորի հետ։ Սուրբ Ծննդյան օրերին մենք Կիևին առաջարկեցինք վերադարձնել բոլոր գերիներին, սակայն նրանք մտածեցին և այդպես էլ որոշում չկայացրին»,-նշել է Պլոտնիցկին։ Նրա կարծիքով՝ Կիևի համար գերիները դարձել են սպեկուլյացիայի առիթ։

Նմանատիպ նյութեր