Դահիճ Ջիհադի Ջոն հեռացել է «Իսլամական պետության» շարքերից
Ծագումով Քուվեյթից բրիտանացի ահաբեկիչ Մոհամմեդ Էմվազին, ով հայտնի է որպես դահիճ Ջիհադի Ջոն, հեռացել է «Իսլամական պետության» շարքերից և լքել Սիրիան:
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա ասել է, որ վախեր ունի այն բանից, որ որպես ամերիկացի ու բրիտանացի գերիների մարդասպան իր ինքնությունը բացահայտվել է և այժմ կսկսեն փնտրել իրեն: Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների, ամերիկյան ու բիտանական հատուկ ուժերն այժմ Սիրիայում են և Իրաքում ու նրանց առաջնային խնդիրն է գտնել 26-ամյա դահիճին, պատասխանատվության ենթարկել կամ սպանել: