2329 դիտում
16:23 25-07-2015
Սեյրան Օհանյանը ընդունել է Տրայան Հրիսթեային
Հուլիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:
Ողջունելով հյուրին Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը` հույս հայտնելով, որ Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բոլոր հնարավոր ոլորտներում ձևավորված ակտիվ երկխոսությունը կլինի շարունակական:
Սեյրան Օհանյանը նշել է, որ Տրայան Հրիսթեան Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է շատ ակտիվ և արգասաբեր աշխատանք՝ նպաստելով ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ փոխգործակցությանն ամենատարբեր ոլորտներում:
Կարևորվել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները ակտիվորեն ներգրավված են նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում կազմակերպվող տարատեսակ համաժողովներին, դասընթացներին, կլոր սեղաններին, ինչը լավ հարթակ է ԱԳ ծրագրի մասնակից երկրների պաշտպանության և անվտանգության ոլորտում աշխատող մասնագետների միջև փորձի, ինչպես նաև կարծիքների և մոտեցումների փոխանակման համար:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Հրիսթեային Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակահատվածում՝ որպես միջազգային առանցքային կազմակերպության առաքելության ղեկավարի, կատարած աշխատանքի համար՝ վերջինիս մաղթելով հաջողություններ և նորանոր բարձունքներ հետագա աշխատանքային գործունեության մեջ:
Նմանատիպ նյութեր
1167 դիտում
00:13 13-03-2014
Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին. Տրայան Հրիստեան ներկայացրել է օժանդակության ձևերը
Այս բաժնից
1078 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1864 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
691 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ