Բաշար Ասադը ներում է շնորհել երկրի բոլոր դասալիքներին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաներում է շնորհել երկրի ներսում և նրա սահմաններից դուրս գտնվող զինված ուժերի բոլո դասալիքներին, հաղորդում է Reuters-ը:
Համապատասխան հրամանագրի ստորագրման մասին հայտարարվել է երկրի պետական հեռուստատեսությամբ:
2011 թվականին սկսված պատերազմից մինչ այսօր մարտական գործողություններից խուսափելու նպատակով երկրից փախել են հազարավոր քաղաքացիներ: