Օբաման բացել է Քենիայի մայրաքաղաքում մեկնարկած Աֆրիկայի տնտեսական զարգացման բիզնես-ֆորումը
Քենիա ժամանած ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի մայրաքաղաք Նայրոբիում հանդսավորությամբ ազդարարել է Աֆրիկայի զարգացման տնտեսական բիզնես-ֆորումը:
«հպարտանում եմ նրանով, որ ԱՄՆ-ի առաջին նախագահն եմ, ով այցելել է Քենիա»,-իր ելույթում ասել է Օբաման:
Լրագրողների ուշադրությունից չի վրիպել այն, որ ԱՄՆ-ի նախագահն իր ելույթը սկսել է տեղի ժարգոնով:
Նա կոչ է արել քենիիացիներին զբաղվել ձեռնարկատիրությամբ: Օաբամայի խոսքով՝ դա կօգնի պայքարել կոռուպցիայի դեմ և բարգավաճման հիմք կստեղծի:
Այսօր ԱՄՆ-ի նախագահը ծաղիկներ կխոնարհի 1998 թվականին «Ալ-Քաիդա»-ի կողմից Նայրոբիում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակի հուշակոթողին, որից հետո բանակցություններ կվարի Քենիայի նախագահ Ուխուրու Կենիատոյի հետ: