1441 դիտում
16:50 20-01-2022
Կայացել է «Հանդիպում քո ֆերմերի հետ» բիզնես ֆորումը՝ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հանդիպում քո ֆերմերի հետ» միջոցառումը:
Հիշեցնենք, որ EU-GAIA ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։
Այն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ «Հանդիպում քո ֆերմերի հետ» միջոցառման նպատակն է աջակցել հայ արտադրողին և ֆերմերին, որոնք սպառողին են առաջարկում կանաչ գյուղատնտեսության մեթոդով մշակված բանջարեղեն, միրգ, հատապտուղներ և այլ առողջարար ու մաքուր սնունդ: «Կանաչ» արտադրողներն ու ֆերմերները հանդիպեցին ռեստորանային, հյուրանոցային, սրճարանային բիզնեսի, սննդամթերքի առևտրով զբաղվող խանութների ներկայացուցիչների և վերոհիշյալ մթերքը որպես հումք օգտագործող արտադրողների հետ:
Կանաչ և օրգանական գյուղմթերք արտադրողները տեղում ներկայացրին իրենց արտադրանքը՝ միրգ, բանջարեղեն, չրեր, մեղր, գինի և այլ բարիքներ, պատմեցին դրանց աճեցման և մշակման կանաչ մեթոդների, առողջության ու բնության համար դրանց դրական ազդեցության մասին և գործարարների հետ քննարկեցին շահավետ երկարաժամկետ համագործակցության հաստատման պայմանները։
Միջոցառման ժամանակ Ավստրիական զարգացման գործակալության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA) ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը։
Իր խոսքում պարոն Բոկկերսը նշեց նման հանդիպում-հարթակների ստեղծման կարևորությունը` խրախուսելով միջոցառման մասնակից երկու կողմերին լինել հնարավորինս ակտիվ և փորձել գտնել համագործակցության եզրեր. չէ՞ որ ծրագրի կողմից փորձել են անել հնարավորը, և այժմ հյուրերի հերթն է ընտրություն կատարելու իրենց բիզնեսի և իրենց հաճախորդի համար: Կանաչ գյուղատնտեսության մասին պատմեց Ավստրիական զարգացման գործակալության մարքեթինգի փորձագետ Գառնիկ Մանուկյանը: Ներկաները ծանոթացան կայուն գյուղատնտեսությանը, տեղեկացան, թե ինչով է այն տարբերվում ավանդական գյուղատնտեսության վարման եղանակներից, և ինչպես դա կարող է ազդել ստացվող մթերքի վրա:
Պարոն Մանուկյանը բիզնեսի ներկայացուցիչներին խրախուսեց լինել ակտիվ, հանդես գալ առաջարկություններով և ներկայացնել ֆերմերից ու գյուղմթերքի արտադրողից իրենց ակնկալիքները` որպես հաջող համագործակցության գրավական: Ելույթների շարքը եզրափակեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության PR տնօրեն Անահիտ Գևորգյանը` «Բիզնեսն ու ֆերմերները. համագործակցության եզրեր» ելույթով:
Լսարանին ներկայացվեց ընկերության` ֆերմերների հետ համագործակցության հաջողված փորձը` բնական մթերքի կանոնավոր մատակարարման ապահովման համար 2017թ.-ին ներդրված From Farm to Table «Գյուղից՝ սեղան» հայեցակարգը, որը հաջող նախատիպ կարող է դառնալ նաև այլ ընկերությունների համար` խթանելով ֆերմերային տնտեսությունների ու տեղական արտադրանքի կայուն զարգացումն ու մրցունակության բարձրացումը:
Հանդիպումներին մասնակցում էին 35 «Կանաչ» և օրգանական արտադրողներ ու ֆերմերներ, ինչպես նաև 50-ից ավելի բիզնեսի ներկայացուցիչներ: Եվրոպական միության մասին Եվրոպական միության անդամ պետությունները որոշել են միմյանց հետ կապել իրենց «նոու-հաուն», ռեսուրսները և ճակատագրերը:
Նրանք միասին կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատական ազատությունները: Եվրոպական միությունը հանձն է առել իր նվաճումներն ու արժեքները կիսել իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ:
U-GAIA ծրագրի մասին ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից:
Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: EU- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում:
Ծրագրով ընտրված են հետևյալ վեց գյուղատնտեսական արժեշղթաները՝ մրգերը, հատապտուղները, բանջարեղենը, հատիկաընդեղեն մշակաբույսերը, խոտաբույսերը և ոչխարաբուծությունը։ Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA)

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
4676 դիտում
11:52 05-09-2018
Եվրոպական միության աջակցությամբ ՀՀ Լոռու մարզում բացվեց ևս 4 նոր բիզնես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»