211652_close_icon
views-count2481 դիտում article-date 11:50 25-07-2015

Նախորդ շաբաթվա ընթացքում բանկերը տեղաբաշխել են 34.8 մլն ԱՄՆ դոլար

2015թ-ի հուլիսի 20-24-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62,810,745 դոլար 478.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 70,845,798 ԱՄՆ դոլար 480.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 9,350,000 ԱՄՆ դոլար 479.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 480.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,290,978 EUR 519.63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,976,358 EUR 525.21 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել : «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,041,095,236 ռուբլի 8,32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 186,176,852 ՌԴ ռուբլի 8.47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.8 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր