Ռիո դե Ժանեյրո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Հուլիսի 24-ին Ռիո դե Ժանեյրո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը մի օրենքով, որը հաստատում է ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այդ մասին հայտնել է [url=http://www.prensaarmenia.com.ar/2015/07/el-estado-de-rio-de-janeiro-reconocio.html]Prensa Armenia[/url] թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ օրենքը վավերացրել է Ռի դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիշ Ֆերնանդո Պեզաուն:
Նշենք, որ Ռիո դե Ժանեյրոն 4-րդ նահանգն է Բրազիլիայում Պարան, Սեար և Սան-Պաուլո նահանգներից հետո, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իսկ ամիսներ առաջ Բրազիլիայի Սենատը միաձայն ևս ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: