ԱՄՆ-ի Հարավային Դաքոթա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ-ի Հարավային Դաքոթա նահանգի Ներկայացուցիչների պակատը փետրվարի 26-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Asbarez պարբերականը:
Բանաձևն ընդունվել է 51 կողմ և 17 դեմ ձայների քվեարկությամբ:
Այսպիսով, Հարավային Դաքոթան դարձավ ԱՄՆ-ի 43-րդ նահանգը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը դատապարտում է ժխտումը և կոչ անում հարցի արդար լուծման, ինչպես նաև խրախուսում նահանգի դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդումը:
Փաստաթղթում հիշատակվում են նաև հույների և այլ քրիստոնյաների ցեղասապանությունների մասին: