Հունաստանի բնակիչներին արգելվել է 2000 եվրոյից շատ գումար դուրս բերել երկրից
Հունաստանի Կենտրոնական բանկի որոշմամբ արգելվել է 2000 եվրոյից շատ գումար դուրս բերել երկրից: Համապատասխան օրենքը հրապարակվել է Հունաստանի կառավարական թերթում և արդեն մտել ուժի մեջ, հաղորդում է Ria Novosti-ն:
Օրենքը վերաբերում է 1 ճամփորդությանը և չի տարածվում արտասահմանցիների վրա: Ավելի վաղ օրենքը ևս գործում էր, սակայն հույներին չէր թույլատրվում 10 հազար եվրոյից ավելի գումար դուրս բերել երկրից:
Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդ Ցակալոտոսը Արժույթի միջազգային հիմնադրամին է փոխանցել նամակ, որում խնդրել է թեթևացնել վարկի տրամադրման պայմանները: