Չիլիում 5.5 մագնիտուգ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չիլիում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իկիկե քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք, հիպեկենտրոնը գտնվել է 34,4 կմ խորության վրա:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: