Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդին ուղեկցող ոստիկանական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. տեսանյութ
Հուլիսի 21-ին Ռուսաստանի Իվանովո քաղաքում Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլի կորտեժին ուղեկցող ոստիկանական ավտոմեքենաներից մեկը ավտովթարի է ենթարկվել:
Այս վթարի դեպքը ռուսական համացանցում զայրույթ է առաջացրել: Բայց ոչ թե բուն վթարի փաստը, այլ այն, որ ռուսական եկեղեցու հոգևոր առաջնորդին այդքան պատկառելի ավտոշարասյուն է ուղեկցում: