Կիևի բանկերից մեկի վրա անհայտ տղամարդը կրակ է բացել ականանետից
Ուկրիաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում այս գիշեր հզոր պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը, անհայտ անձը Շևչենկոյի շրջանում իջել է «Таврия» ավտոմեքենայից և ականանետից կրակել «Укринбанк»-ի շենքի 4-րդ հարկի պատշգամբի վրա, ինչից հետո արագ հեռացել է:
Անմիջապես դեպքի վայր են ժամանել իրավապահները: Տարվում են հետաքննչական աշխատանքներ՝ կրակը բացած տղամարդու գտնելու ուղղությամբ:
[img]/ups/images/0238137001437718905388263.jpg[/img]