32958 դիտում
16:13 22-07-2015
Ռուսաստանից ժամանած 30-ամյա զբոսաշրջիկի «շումախերական» վթարը Երևանում. նա Nissan-ով բախվել է հաստաբուն ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 30-ամյա Լևոն Առաքելյանը իր վարած Nissan մակնիշի P 848 PC 197 համարանիշի ավտոմեքենայով Սարյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նշված փողոցի թիվ 36 շենքի դիմացի ծառին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադին վարորդը հայտնել է, որ վթարի պատճառով վնասվածքներ չունի և հրաժարվել է բժիշկների օգնությունից:
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի ավագ տեսուչ Գևորգ Դանիելյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Առաքելյանը Հայաստան է ժամանել որպես զբոսաշրջիկ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+