Չինաստանը նոր ատոմակայաններ կկառուցի Իրանում
                        Չինաստանի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել Իրանի հյուսիսային Մաքրան բնակավայրի ափամերձ տարածքում 2 ատոմային էլեկտրակայաններ կառուցելու շուրջ: 
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիի խոսքով՝ հաջորդ 2 տարիների ընթացքում միաժամանակ 4 ատոմակայանի շինարարության աշխատանքներ կսկսվեն երկրում:  
«Ատոմակայանների շինարարությանը կներգրավվի 20 հազարից ավելի ինժեներ»,-մեջբերում է իրանական ISNA գործակալությունը Սալեհիի խոսքը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

