211652_close_icon
views-count1076 դիտում article-date 12:21 22-04-2014

Ռուսաստանը Իրանում 4 նոր ատոմակայաններ կկառուցի

Իրանը և Ռուսաստանը Իրանի տարածքում նոր ատոմային էլեկտրոկայաններ կառուցելու վերաբերյալ արձանագրություն է կազմել: Նման հայտարարություն է արել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ Բեհրուզ Քամալվանդին: Վերջինիս խոսքով՝ արձանագրությունը կազմվել է այս տարվա մարտին: Բացի այդ, Իրանը ներկա պահին բանակցություններ է վարում եվրոպական և ասիական մի շարք պետությունների հետ նոր ատոմակայաններ կառուցելու շուրջ: Ավելի վաղ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ 1992 թվականին Իրանի և Ռուսաստանի միջև պայմանագիր է եղել կնքված, համաձայն որի ռուսական կողմը պարտավոր է Իրանում ևս 4 ատոմակայաններ կառուցել: Սալեհիի խոսքով՝ Իրանում ատոմակայանների շինարարությունը սկսվելու է ընթացիկ տարում:

Նմանատիպ նյութեր