211652_close_icon
views-count5622 դիտում article-date 11:21 22-07-2015

Ծառուկյանների ընտանիքի համար այսօր խորհրդանշական օր է. Գագիկ Ծառուկյանի կողմից ֆինանսավորված 7-րդ եկեղեցու բացումն է․քաղաքական եւ գործարար էլիտան նույնպես մասնակցելու է

Նոր Հաճնում այսօր ժամը 17:00-ին տեղի կունենա գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված 7-րդ՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությունը: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Եկեղեցու օծման արարողությունն անցկացնելու է անձամբ կաթողիկոս Գարեգին Բ-ն: Իվետա Տոնոյանը պատմեց, որ 2010թ-ին եկեղեցի կառուցելու խնդրանքով Գագիկ Ծառուկյանին դիմել էին Նոր Հաճնի բնակիչները՝ Նոր Հաճնի հերոսամարտի տոնակատարության ժամանակ, ինչին Գ. Ծառուկյանը միանգամից դրական պատասխան էր տվել։ Հենց այդ տարում էլ սկսվել է շինարարությունը։ Ճարտարապետը Արտակ Ղուլյանն է։ Հարցին, թե ովքեր են հրավիրյալները, արձագանքեց․«Ծառուկյան ընտանիքի կողմից բազմաթիվ հրավիրյալներ կան, բոլորին հնարավոր չէ ներկայացնել»։ Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը ե՞ւս ներկա է լինելու, պատասխանեց, որ նման տեղեկության չի տիրապետում, սակայն տեղեկություններ կան, որ նախագահը եւս հրավիրված է։ Գագիկ Ծառուկյանի քավոր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը եւս մասնակցելու է եկեղեցու բացման արարողությանը։

Նմանատիպ նյութեր