1013 դիտում
18:19 21-07-2015
Սելեկտիվ աբորտների դեմ պայքարին ուղղված ծրագրերի արդյունքը կարող ենք տեսնել 1-2 տարի անց
ՀՀ Նախագահի աշխատակազմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 21-ի նիստում քննարկվեցին «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում ներկայացված հայտերը։
Մրցութային հանձնաժողովի անդամ, առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ողջունում և կարևորում է ՀՀ Նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհային մրցույթում պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարին ուղղված անվանակարգի սահմանումը։
Տիկին Ավագյանը նկատում է, որ այս ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքը կարող ենք տեսնել 1-2 տարի անց։ Ընդ որում, որոշակի դրական տեղաշարժ արդեն իսկ կա. եթե 2012թ. աղջիկ-տղա հարաբերակցությունը 100-115 էր, ապա այժմ այդ թիվը դարձել է 100-112։ Նա նաև նշում է, որ նման ծրագրերը, հանրային ակցիաները կարող են փոխել մարդկանց վերաբերմունքը։ Հանձնաժողովի անդամն ընդգծում է, որ սեռով պայմանավորված աբորտները 3 հիմնական պատճառով են առաջացել՝ նախ, երբ մարդիկ փոքր թվով երեխաներ են ունենում, այդ դեպքում ուզում են՝ երեխաները լինեն տարբեր սեռերի կամ անպայման՝ տղա։ Երկրորդ պատճառը՝ մեր ընտանիքներում ի վերուստ տղա երեխայի նկատմամբ նախապատվությունն է, և երրորդ պատճառը տեխնոլոգիաներն են (էխոսկոպիա և այլն)։
Գայանե Ավագյանը նշում է, որ այս խնդիրը լուծելու համար հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Առողջապահության նախարարությունը պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման ազգային ծրագիր և ռամավարություն է իրականացնելու ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ՝ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։
Պտղի սեռով պայմանավորված աբորտների հիմնականում դիմում են Չինաստանում, Հնդկաստանում, Վիետնամում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ալբանիայում, և բոլոր դեպքերում նախապատվությունը տրվում է տղա երեխային։
Նշենք, որ առաջիկա օրերին կհայտարարվեն ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային հերթական մրցույթի հաղթող ՀԿ-ների անունները։
Նմանատիպ նյութեր
888 դիտում
13:25 04-06-2015
Աղջիկները չեն սիրում խոսել սելեկտիվ աբորտների մասին
1209 դիտում
17:34 24-03-2015
Քննարկվեցին մերօրյա հերոսների փառաբանմանն ու պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված հայտերը
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին