888 դիտում
13:25 04-06-2015
Աղջիկները չեն սիրում խոսել սելեկտիվ աբորտների մասին
«Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ն Լոռու մարզի երեք համայնքներում՝ Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր, իրականացնում է «Նա նեի փոխարեն» ծրագիրը։ Այն ուղղված է պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների դեմ։ ՀԿ ներկայացուցիչները կարծում են, որ քննարկումների միջոցով երիտասարդները կկարողանան ճիշտ պատկերացումներ կազմել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով առաջացող բացասական հետևանքների վերաբերյալ։ Ընդ որում, լոռեցի երիտասարդները խնդիրը բարձրացնելու և քննարկելու համար ընտրել են հետաքրքիր ինտերակտիվ մեթոդ՝ ֆորում թատրոնի ձևաչափը, և կարծում են, որ այն ավելի արդյունավետ կլինի։
2014թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վանաձոր, Ստեփանավան քաղաքների մոտ 200 երիտասարդների շրջանում «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտությունների ընթացքում պարզ է դարձել, որ հարցման մասնակիցների 68%-ը գաղափար չունի անգամ, թե ինչ է նշանակում վերարտադրողական առոջություն, և իրազեկված չէ դրան չհետևելու բացասական հետևանքների մասին։ Հարցումները ցույց են տվել նաև, որ շատ են դեպքերը, երբ ընտանիքի անդամների, հատկապես սկեսուրի, ամուսնու կողմից հղի կինը ենթարկվում է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների միայն այն բանի համար, որ լույս աշխարհ է բերելու իգական սեռի երեխա։
«Նա նեի փոխարեն» ծրագրի ղեկավար Լիլիթ Սինդոյանը նկատում է, որ ֆորում թատրոնների ընթացքում իր համար հետաքրքիր բացահայտում է արել. աղջիկները հիմնականում պասիվ են և չեն սիրում արտահայտվել սելեկտիվ աբորտների մասին, շատերը նույնիսկ նորմալ են ընդունում, որ ընտանիքը ցանկանում է անպայման տղա երեխա ունենալ։ Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լոռու երիտասարդ զույգերը, որպես կանոն, ցանկանում են, որպեսզի իրենց առաջնեկը տղա լինի։
Լիլիթ Սինդոյանը նշում է, որ երիտասարդներն ունեն որոշակի կարծրատիպեր։ Պատճառաբանում են, թե ընտանիքի ծուխը շարունակող, իրենց հոգսը թեթևացնող է պետք, և այդ դերում տեսնում են տղա ժառանգորդի։ Կրթության ապահովման թեմային անդրադառնալիս նախապատվությունը տղային է տրվում, քանի որ աղջկան ամուսնացնելու են, ուղարկեն այլ ընտանիք, իսկ տղաները մնալու և իրենց բարեկեցիկ կյանքն են ապահովելու։ ՀԿ անդամները քննարկումների, ներկայացումների միջոցով փորձում են կոտրել այդ կարծրատիպերը։
Ծրագրի շրջանակներում տպագրվել են 250 իրազեկման պաստառներ և 300 տեղեկատվական թերթիկներ, որոնց միջոցով հանրայնացվել են պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով առաջացող բացասական հետևանքները:
Նշենք, որ «Նա նեի փոխարեն» ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
Նմանատիպ նյութեր
1010 դիտում
18:19 21-07-2015
Սելեկտիվ աբորտների դեմ պայքարին ուղղված ծրագրերի արդյունքը կարող ենք տեսնել 1-2 տարի անց
1830 դիտում
10:52 24-12-2019
Հայաստանում ֆուտբոլն այնքան չեն սիրում, որքան սիրում էին 1960-70-ական թվականներին․ «Առավոտ»
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1927 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է