1200 դիտում
17:34 24-03-2015
Քննարկվեցին մերօրյա հերոսների փառաբանմանն ու պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված հայտերը
Մարտի 24-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» եւ «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժեւորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգերում ստացված հայտերը: Նշված անվանակարգերում դիմել են համապատասխանաբար 7 եւ 15 ՀԿ-ներ։
Մրցութային հանձնաժողովի անդամ-փորձագետները հայտնեցին իրենց կարծիքները ծրագրերի մասին։ Առողջապահության նախարարությունը ներկայացնող փորձագետ Արմինե Հարությունյանը նշեց, որ վերարտադրողական առողջության եւ սելեկտիվ աբորտների կանխարգելման ոլորտներում անելիքներ կան։
«Հայաստանը աշխարհի այն երկրների շարքում է, ոտեղ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը բավականին լուրջ խնդիր է։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթում այս հարցին առնչվող անվանակարգի ընդգրկումը կնպաստի, որպեսզի մեծանան բնակչության գիտելիքները վերարտադրողական առողջության եւ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների բացասական հետեւանքների մասին»,- նշեց Արմինե Հարությունյանը՝ ավելացնելով, որ այս ոլորտում իրազեկման աշխատանքներ է կատարում նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ համագործակցելով այլ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, հանրային սեկտորի, լրատվամիջոցների հետ։
Նմանատիպ նյութեր
1190 դիտում
11:15 25-11-2014
Ինձ կյանք տվեք. պայքար՝ պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ. տեսանյութ
Այս բաժնից
853 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին