Ուսումնավարժանք՝ ՀՀ առողջապահության նախարարությունում
Հուլիսի 16-ից 17-ը ՀՀ առողջապահության նախարարությունում անցկացվեց ուսումնավարժանք աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների անձնակազմերի հետ: ՈՒսումնավարժանքի առաջին հատվածը կրում էր ցուցադրական բնույթ, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարման մարմինների ղեկավարների տեղակալները, արտակարգ իրավիճակների հարցերի կազմակերպման պատասխանատուները:
ՈՒսումնավարժանքի բացմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձինք ներկայացրեցին և հրավիրված հյուրերի հետ կիսեցին իրենց առաջատար փորձը: Ուսումնավարժանքի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմը ստացավ ահազանգ, հավաքվեց աշխատավայրում և սկսեց կատարել իր գործառնական պարտականությունները:
ՈՒսումնավարժանքի առջև դրված նպատակներն իրականացվեցին, իսկ ուսուցանվողները ստացան կարևոր տեսական ու գործնական փորձ:
[b]ՀՀ Առողջապահության նախարարություն[/b]