211652_close_icon
views-count977 դիտում article-date 16:45 21-11-2016

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում անցկացվել է ուսումնավարժանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում անցկացվեց ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ», «Հայաէրոնավիգացիա», «Ավիաբուժ բժշկական կենտրոն», «Զվարթնոց Հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերությունների վթարափրկարարական խմբերի համալիր ուսումնավարժանքը՝ «Օգնություն օդանավակայանի տարածքում վայրէջքի ժամանակ վթարված ինքնաթիռի անձնակազմին և ուղևորներին» թեմայով, հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։ Ուսումնավարժանքի ընթացքում օդանավակայանի տարածքում կազմակերպվեց վայրէջքի ժամանակ վթարված օդանավի տեղափոխումը «վթարի վայրից», կատարվեցին հրդեհաշիջման, ուղևորների էվակուացման աշխատանքներ, տեղում ցուցաբերվեց առաջին բժշկական օգնություն, տուժածներին տեղափոխեցին ժամանակավոր հիվանդանոց: Ուսումնավարժանքը նպատակ ունի «ավիացիոն պատահար»-ի մասին օդային երևեկության կառավարման և կարգավարական ծառայությունների կողմից վթարափրկարարական խմբին, համագործակցող կազմակերպություններին և ղեկավար անձնակազմին տեղեկացնելու գործընթացի կատարելագործման, վթարափրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման, տեղեկատվության և կապի կոորդինացման գործընթացի կատարելագործման, օդանավի հրդեհաշիջման կազմակերպման և իրականացման պարապմունքի, պատահարի վայրից օդանավի տարհանման պարապմունքի մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր