Հունաստանն այսօր վերաբացում է իր բանկերը և բարձրացնում ԱԱՀ-ի տոկոսադրույքները
Երեքշաբաթյա «արձակուրդներից» հետո Հունաստանում այսօր բանկերը կրկին բաց են: Չնայած պահպանվում են որոշակի սահմանափակումներ՝ կապված կապիտալի վերահսկման հետ, մասնավորապես, գումարի կանխիկացման, այժմ հաճախորդները կարող են հավելյալ գործարքներ իրականացնել և անհրաժեշտ բանկային փաստաթղթեր ստանալ, հաղորդում է Ria Novosti-ն:
Սպասվում է, որ առաջինը բացվելու է Աթենքի բորսան:
Այսօր նաև ԱԱՀ-ի (ավելացված արժեքի հարկ) նոր տոկոսադրույքներ կսահմանվեն: Մասնագետների կարծիքով՝ ապրանքների, հատկապես սննդամթերքի մեծ մասի գները կբարձրացվեն մոտ 9%-ով:
Հիշեցնենք, որ հունական բանկերը հանրաքվե անցկացնելու հետ կապված փակվել էին հունիսի 29-ին: