31642 դիտում
09:55 20-07-2015
33-ամյա վարորդը Արարատի մարզի Շահումյան գյուղում Mercedes-ով կողաշրջվել է. վերջինը հիվանդանցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի բնակիչ, 33-ամյա Էդգար Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MN 555 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքից դեպի Շահումյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Է. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, որտեղ այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 00:20-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում քննիչ Այվազյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+