Ֆրանսիայի նախագահը առաջարկում է ստեղծել եվրոզոնայի կառավարություն
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը եվրոզոնայի շրջանակներում առաջարկել է ստեղծել հատուկ մարմիններ, որոնք փաստացի իրենցից կարող են ներկայացնել արժույթային միության կառավարությունը: Մասնավորապես, Ֆրանսիայի ղեկավարն առաջարկում է ստեղծել «եվրոզոնայի կառավարություն, հատուկ բյուջե, ինչպես նաև խորհրդարան՝ ապահովելու ժողովրդավարական վերահսկողություն»:
Նա նպատակ է դնում հասնել նրան, որ եվրոզոնայի անդամ երկրների քաղաքացիները «կրկին հավատան նախագծին հունական ճգնաժամից հետո», գրում է РИА Новости-ն: