Ֆիլիպիններում խոշորամասշտաբ ջրհեղեղ է պասվում
Ֆիլիպինների իշխանությունները նախազգուշացրել են Լուսոն կղզում սպասվելիք խոշորամասշտաբ ջրհեղեղի մասին: Հորդառատ անձրևները կշարունակվեն մի քանի օրերի ընթացքում: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Լուսոն կղզու վրա տեղակայված է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան:
Ըստ աղբյուրի, հնարավոր է քամու ուժգնացում: Երկրի իշխանություննեը խորհուրդ են տվել նավերին չլքել նավահանգիստները: