Ջրհեղեղ` Ֆիլիպիններում. կան զոհեր
Ֆիլիպիններում ջրհեղեղի և տեղատարափ անձրևների հետևանքով գրանվել է 20 զոհ, ևս 13 մարդ անհետ կորած են համարվում, հայտնում է Associated Press-ը:
Մահացության դեպքերի զգալի մասը գրանցվել են արևելյան Կոմպոստելա Վալի և Դավաո նահանգներում՝ ջրհեղեղների ու սողանքների հետևանքով:
Այժմ 10 նահանգներում 130 հազարից ավելի մարդ է տարհանվել: Եվս 10 հազար մարդ ինքնուրույն է պատսպարվում տարերայն աղետից:
Հիշեցնենք, որ 2013-ի աշնանը Ֆիլիպիններին «Հայան» փոթորկի հետևանքով զոհվել էր ավելի քան 6000 մարդ: Երկրի պատմության մեջ Այդ թայֆունն ամենակործանարարն էր: