5088 դիտում
17:46 18-07-2015
ՖԻՖԱ-ն հետաքննություն կսկսի «Սպարտակ»-«Ուֆա» խաղում տեղի ունեցած միջադեպի առթիվ. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրի «Սպարտակ»-«Ուֆա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/17/59844/]խաղում[/url] (2:2) հյուրերի կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգին խաղադաշտից հեռացնելու փաստը քննարկվելու է ՖԻՖԱ-ում:
«Մենք վերջերս ուժեղացրել ենք ֆուտբոլում խտրականության դեմ պայքարը:
Գտնում ենք, որ աշխարհի առաջնություն անցկացնելը Ռուսաստանին լավ հնարավորություն է տալիս «ոչ» ասել ռասիզմին և խտրականության այլ դրսևորումներին և դրանով հստակ ազդակ տալ ամբողջ աշխարհին», նշված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:
ՖԻՖԱ-ն Ռուսաստանի ֆուտբոլային միությունից մանրամասներ կպահանջի այդ միջադեպի վերաբերյալ: Նշենք, որ այդ կապակցությամբ «Ռուսաստան-2018»-ի կազմկոմիտեն արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ դատապարտել է ռասիզմի ցանկացած դրսևորում:
Հիշեցնենք, որ հանդիպման 31-րդ րոպեին 23-ամյա Ֆրիմպոնգը միջնամատ ցույց տվեց «Սպարտակի» երկրպագուներին և անմիջապես հեռացվեց խաղադաշտից: Այժմ ֆուտբոլիստ կարող է որակազրկվել 2-4 խաղով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1400 դիտում
13:19 05-02-2014
Դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննություն է կատարվում
2976 դիտում
20:08 17-07-2015
Մեկնարկեց Ռուսաստանի առաջնությունը՝ «Սպարտակ»-«Ուֆա». Մովսիսյանը մեկնարկային կազմում է. ուղիղ միացում
2588 դիտում
17:58 25-09-2016
Ռուսաստանի առաջնություն. «Սպարտակ»-«Ուֆա». ուղիղ միացում
Այս բաժնից
2569 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2929 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2911 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն