7941 դիտում
16:42 18-07-2015
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվության կիրառումից հետո ի հայտ եկած, ինչպես նաև առանց համապատասխան փաստաթղթերի օտարված տրանսպորտային միջոցների գույքահարկի վճարման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով ընդունված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի N 708-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, և այդ տրանսպորտային միջոցով կատարված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, համարվել են 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ խոտանված և հանվել են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատվածից:
Նույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ խոտանված տրանսպորտային միջոցների համարանիշերը զետեղվել են (հրապարակվել են) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական [url=http://www.police.am/home.html]www.police.am[/url] կայքի [b]ԽՈՏԱՆՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ[/b] բաժնում:
Վերը նշված գործընթացի հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել [b]010 (կամ 011) 56-45-88[/b] հեռախոսահամարով:
[b]Ճանապարհային ոստիկանություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
19:04 26-04-2014
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում և պատրաստակամություն է հայտնում աջակցել վարորդներին
2026 դիտում
20:39 08-05-2014
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
1566 դիտում
14:23 12-05-2014
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
Այս բաժնից
727 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
709 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար