ԱՄՆ հատուկ ծառայությունները Պուտինին դեռ 90-ականներից են սկսել հետևել. Times
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ հետաքրքրություն սկսել են ցուցաբերել դեռևս 1990-ական թվականներից, երբ նա Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի տեղակալն էր, հայտնում է Times պարբերականը:
Թերթի փոխանցմամբ, սակայն, նրանց չի հաջողվել իմանալ Պուտինի կարողության չափը և թաքցվա՞ծ է, արդյոք, այն:
ԱՄՆ Կոնգրեսի աղբյուրը թերթին հայտնել է, որ 90-ական թվականներին ԱՄՆ-ի կառավարությունը ավելի կարևոր խնդիրներ ուներ լուծելու, այդ իսկ պատճառով ռուս չինովնիկների մասին հատուկ ծառայությունների հավաքած տեղեկությունները անուշադրության մատնվեցին, իսկ ներկա պահին ԱՄՆ-ին ավելի շատ հետաքրքրում է Պուտինի վերաբերմունքը ԱՄՆ-ի հանդեպ, քան նրա կարողության չափը: