3851 դիտում
23:20 17-07-2015
Եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններն ակտիվացնելու ժամանակը. Ս. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Քննարկման թեման եղել է ղարաբաղյան հակամարտությունն ու նրա խաղաղ կարգավորման ուղիները:
«Հիմքեր կան ենթադրելու, որ եկել է հակամարտության հարցով բանակցություններում մեր ջանքերն ինտենսիվացնելու ժամանակը»,-ասել է նա:
Լավրովը նշել է, որ հաշվի առնելով արդյունքի հասնելու ընդհանուր տրամադրությունները՝ հնարավոր կլինի ապահովել առաջընթաց այս հարցում:
Մամեդյարովն էլ իր հերթին նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տևած երկարամյա բանակցությունների ավարտը հույս է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը ևս կկարգավորվի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
670 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում