1316 դիտում
12:55 17-07-2015
Սնկային թունավորում Վանաձոր քաղաքում
Հուլիսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կրկին արձանագրվել է սնկից թունավորման դեպք` 1 տուժածով: Թունավորման պատճառը հիվանդի կողմից հավաքված սնկի օգտագործումն է սննդում: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության հիվանդը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել առողջացումով:
[b]ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`[/b]
• չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ
• չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի
• սննդում չօգտագործել հում սունկ
• սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
• չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի
• հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել
• ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:
[b]Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց: Թունավորման նախնական ախտանշաններն են՝
[/b]
• սրտխառնոց
• փսխում
• սուր ցավեր որովայնի շրջանում
• ջերմություն
• ստամոքի և բարակ աղու բորբոքում
• գլխապտույտ
Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Նմանատիպ նյութեր
3917 դիտում
20:32 19-06-2019
Սնկային թունավորում Սուրենավանում
2905 դիտում
19:55 14-02-2016
Թունավորում Վանաձոր քաղաքում. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Այս բաժնից
727 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
709 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար