211652_close_icon
views-count9010 դիտում article-date 11:25 17-07-2015

Թուրքիայում «գողականների» մեծ հավաք է նախապատրաստվում

Առաջիկայում Թուրքիայում կարող է տեղի ունենալ «օրենքով գողերի» մեծ հավաք, որի նախաձեռնողը վերջերս «գողական լիազորությունները կասեցված» Գելա Կարդավան է: Գելան առաջարկելու է բոլորին անձամբ հարցեր ուղղել իրեն և քննարկել իրեն լիազորություններից զրկելու և միաժամանակ քրեական աշխարհում տիրող իրավիճակը: Rosbalt գործակալությանը իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Գելային հավաքի կազմակերպման հարցում աջակցելու է մեկ այլ «օրենքով գող», հայտնի Շաքրո Մոլոդոյը (Զախարի Կալաշով): Աղբյուրի փոխանցմամբ՝ Գելան հավաքին հրավիրել է նույնիսկ իր թշնամիներին, որի վերջում կորոշվի՝ մնալո՞ւ է ինքը «քրեական աշխարհում», թե՞ վերջնականապես է հեռացվելու: Աղբյուրը հայտնել է նաև, որ Շաքրո Մոլոդոյը դժվար թե ներկա գտնվի հավաքին, քանի որ հետախուզման մեջ է գտնվում Վրաստանի կողմից, սակայն նա ուղարկելու է իր մի քանի տասնյակ «դեսպանների»:

Նմանատիպ նյութեր