Ինդոնեզիայում հրաբուխներ են ժայթքել. փակվել են 5 օդանավակայաններ
Ինդոնեզիայի արշիպելագում 2 հրաբուխների ժայթքման պատճառով փակվել են ևս 3 օդանավակայաններ, հաղորդում է BBC-ն:
Օդանավակայանների փակման պատճառով էլ հազարավոր մարդիկ չեն կարողանում տուն վերադառնալ սուրբ Ռամադանի մեկամսյակի շրջանակներում տոնվող Իդ ալ-Ֆիթր տոնի կապակցությամբ: Այժմ այդ երկրում փակ է 5 օդանավակայան:
Ռաունգ հրաբուխը շուրջ 2 շաբաթ է՝ շարունակում է ժայթքել: Նախորդ շաբաթ դրա պատճառով փակվեց զբոսաշրջային կենտրոն համարվող Բալի կղզիների օդանավակայանը, իսկ ավելի ուշ այն կրկին սկսեց գործել: