211652_close_icon
views-count1687 դիտում article-date 23:46 16-07-2015

Քննարկում՝ «Արի տուն» ծրագրով Հայաստան այցելած սփյուռքահայ երեխաների հայերեն ուսուցման ծրագրի թեմայով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանդիպել է «Արի տուն» ծրագրով ամռանը Հայաստան այցելած սփյուռքահայ երեխաներին հայերեն դասավանդող ուսուցիչների հետ։ Քննարկելով երկշաբաթյա ուսուցման ծրագիրը՝ հանրակրթության վարչության պետն առաջարկել է այսուհետ ուսուցումը կազմակերպել՝ խմբերը բաժանելով ըստ երեխաների հայերենի իմացության, որպեսզի գիտելիքներով համալրումը յուրաքանչյուր երեխայի՝ արդեն ունեցած գիտելիքների վրա հիմնված լինի. այսպիսով երկշաբաթյա ուսուցումը հնարավորինս արդյունավետ կլինի, և բոլոր երեխաները հայրենասիրական երգերից ու որոշ ընդհանուր թեմաներով զրույցներից բացի, կհասցնեն հայերենագիտական այլ գիտելիքներ էլ ստանալ։ Հանրակրթության վարչության պետը պատրաստակամություն է հայտնել այս հարցում մեթոդական և անհրաժեշտ այլ աջակցություն ցուցաբերել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում դասալսումների վերաբերյալ։ Ուսուցումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ստ. Շահումյանի անվան հ.1 դպրոցում։ Դասերը վարում են Երևանի կրթական համակարգի մասնագետները։ Արդեն 7-րդ տարին է՝ «Արի տուն» ծրագրով Հայաստան են այցելում 13-18 տարեկան սփյուռքահայ երեխաներ և երկու շաբաթ բնակվում Երևանի, ինչպես նաև Հայաստանի այլ համայնքների հյուրընկալ ընտանիքներում։ Այդ ընթացքում երեխաները, Երևանի ու Հայաստանի տեսարժան վայրեր այցելություններից բացի, հաճախում են նաև հայերենի երկշաբաթյա դասերի։ [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր