211652_close_icon
views-count11383 դիտում article-date 18:00 16-07-2015

Առինջ գյուղի կամարի մոտ բախվել են BMW-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Աճառյան և Առինջ գյուղ տանող փողոցների խաչմերուկում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ, 60-ամյա Տիգրան Կարապետյանի վարած Opel մակնիշի 35 VՕ 677 համարանիշի և 29-ամյա Գևորգ Դարբինյանի վարած BMW մակնիշի 10 AR 707 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Opel-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ Օքսաննա Տիմաֆենան, Խաչատուր Հարությունյանը և Երևանի բնակիչ Նարեկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր