211652_close_icon
views-count21354 դիտում article-date 13:46 16-07-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Opel-ը և Nissan-ը. ըստ «Աքիլես»-ի նախագահի՝ վթարին նպաստել է ճանապարհային երթևեկության սխալ կազմակերպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 51 շենքի դիմաց բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված Nissan մակնիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստթի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը արտահայտեց իր կարծիքը տվյալ վթարի վերաբերյալ: Նա ասաց, որ վթարի պատճառին նպաստել է ճանապարհային երթևեկության սխալ կազմակերպումը, այն է՝ մերձակա տարածքից դուրս գալով Տ. Պետրոսյան փողոց՝ բաժանարար գոտին իրականացված է երկկողմանի գծանշումներով այն դեպքում, երբ հակառակ երթևեկելի մասում առկա են կայանման կարմիր գծերը: Կարմիր գծերում կանգնած մեքենաները խոընդոտ են հանդիսանում համընթաց և հանդիպակաց տրանսպորտային միջոցների համար շրջադարձ և հետադարձ մանևրելու համար և պատճառ են դառնում վթարների: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր