ԿԳՆ-ն հայտարարում է՝ մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին
ՀՀ Կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները մինչև հուլիսի 20-ը, ժամը 1800 ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ»: