Հունաստանի խորհրդարանն ընդունել է բարեփոխումների օրինագիծը
Հունաստանի խորհրդարանի անդամների մեծ մասը կողմ է քվեարկել քվեարկության դրված վարկատուների առաջարկած ֆինանսական ծրագրից մասին օրինագիծը, որով կփրկվի երկրի տնտեսությունը:
Օրինագծին կողմ է քվեարկել խորհրդարանի 300 անդամներից 229-ը, դեմ՝ 64, ձեռնպահ՝ 6-ը: Այն ամենաշատ աջակցությունն է ստացել «Անկախ հույներ» և վարչապետ Ցիպրասի կուսակցության, ինչպես նաև ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» և «Պոտամի» (գետ) կուսակցությունների կողմից:
Դեմ են հանդես եկել Կոմունիստական կուսակցության պատգամավորները և աջ ծայրահեղական «Ոսկե լուսաբաց»-ը: